Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: