Գյումրիում «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցներն ահազանգել են աշխատավարձի ուշացումների, ինչպես նաև անօրինական պահումների մասին, հայտնել է Ցայգ մարզային հեռուստաալիքը։
Նրանց խոսքով, ամսական աշխատավարձն ըստ պայմանագրի պետք է լինի 55,000 դրամ, բայց աշխատակիցները նշված գումարը չեն ստանում:
Աշխատակիցներից ոմանք 11,000 դրամ են ստացել։
Ի պատասխան նրանց բողոքի, տնօրինությունը ցածր վարձատրությունը պատճառաբանում է ոչ որակյալ արտադրանքով, որն էլ արտահանվել է երկրից: Աշխատակիցները, սակայն, պնդում են որ արտադրանքի որակը ստուգվել է և անորակ արտադրանք նրանք չեն թողարկել: