Ճապոնական Կավասակի քաղաքում, Տոկիոյից ոչ հեռու, տղամարդը դանակահարել է Կարիտաս մասնավոր դպրոցի տարրական դասարանների մի խումբ աշակերտների: Երեխաները սպասելիս են եղել դպրոցական ավտոբուսին:
Սկզբից ոստիկանությունը հայտնել էր, որ տուժել է 6-7 տարեկան 13 աշակերտուհի և նրանց ուղեկցող 3 մեածահասակ: Նշվում էր, որ մեծահասակներից մեկի և երեխաներից մեկի մոտ կյանքի նշաններ չկան: Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է, որ աղջիկը մահացել է, գրում է «Վեդոմոստին» Kyodo գործակալության վրա հղումով:
Հարձակվողը 50-60 տարեկան տղամարդ է եղել: Երեխաների վրա հարձակվելուց հետո նա հարվածներ է հասցրել ինքն իրեն և մահացել է գիտակցության չգալով:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակ առավոտյան 7:45-ին Նոբորիտո կայարանում: Ոստիկանությունը 2 դանակ է հայտնաբերել դեպքի վայրում: Այժմ քննիչները փորձում են պարզել հարձակվողի ինքնությունը: