29 մայիսի 2019 - 11:27 AMT
Բուքմեյքերական ընկերությունների աշխատողները փակել են Բաղրամյանը

Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի մոտ․ նրանք բողոքում են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։

Ավելի վաղ նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ հանձնաժողովում՝ ընդգրկվելով լիագումար նիստի օրակարգ․ դրանով արգելվում է բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Երևան քաղաքում։

Ցուցարարները պահանջում են հանդիպում օրենսդիր մարմնի ղեկավարի հետ․ նրանք արգելափակել են Բաղրամյան պողոտան։