Անգելա Մերկելը հաստատել է, որ մտադիր է Գերմանիայի կանցլերի պաշտոնում աշխատել մինչև 2021 թվականը, երբ սպառվում է ընթացիկ օրենսդրական շրջանի ժամկետը: «Ես պատրաստ եմ: Ես դա խոստացել եմ մարդկանց՝ աշխատել մինչև այս օրենսդրական շրջանի ավարտը»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում, գրում է «Կոմերսանտը»:
Ավելի վաղ, այն մասին, որ Մերկելը կարող է առաջիկայում հեռանալ պաշտոնից, հայտնել էին Bloomberg-ի աղբյուրները: Ենթադրվում էր, որ կանցլերը կարող է հայտարարել հեռանալու մասին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո:
Քաղաքականությունից հեռանալու մասին իր որոշման վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր 2018-ի հոկտեմբերին: Այդ հայտարարությունը նա արել է Հեսսենում տարածաշրջանային ընտրություններում մեծ կորուստներից հետո, որտեղ Քրիստոնյա-ժողովրդավարական միությունը ցածր արդյունք է գրանցել: Ըստ Մերկելի, նրա հեռանալը կուսակցության ղեկավարի պաշտոնից «շատ ավելի մեծ ծախսեր է պարունակում, քան ռիսկեր երկրի և կուսակցության համար»: