31 մայիսի 2019 - 11:27 AMT
Հս.Կորեայից պաշտոնյաները մահապատժի են ենթարկվել Թրամփի հետ Կիմ Չեն Ինի անհաջող հանդիպումից հետո

Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի ԱՄՆ գծով հատուկ ներկայացուցիչ Կիմ Հեկ Չխոլը մարտին մահապատժի է ենթարկվել 4 այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք մասնակցել են Հանոյում կայացած ԱՄՆ հետ գագաթնաժողովին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը Chosun Ilbo թերթի վրա հղումով:

Ըստ անանուն աղբյուրի, հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է մահապատժի ենթարկել մի քանի պաշտոնյաների, այդ թվում Կիմ Հեկ Չխոլին, մարտին, երբ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովում չհաջողվեց հաջողության հասնել Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում:

Նշվում է նաև, որ ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա, Կիմ Չեն Ինի առաջին տեղակալ՝ Կիմ Յոն Չխոլը դատապարտվել է տաժանակիր աշխատանքի, գրում է Interfax-ը:

Փետրվարին Հանոյում տեղի ունեցավ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկրորդ գագաթնաժողովը: Այն վաղաժամ ավարտվեց առանց համաձայնագրի ստորագրման և առանց համատեղ մամուլի ասուլիսի: Տարաձայնությունների պատճառը Հյուսիսային Կորեայի դեմ գործող պատժամիջոցներն էին: Գագաթնաժողովից հետո Թրամփը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան պահանջում էր չեղարկել գործող բոլոր պատժամիջոցները, մինչդեռ ՀԿԺՀ ԱԳՆ-ն պնդում էր, որ Փհենյանը խնդրել է միայն մասնակի չեղարկման մասին: