Լեռնագնացներն Էվերեստում 11 տոննա աղբ են գտել և զոհվածների մարմիններ: Շերփերի (Նեպալում, Էվերեստի շրջանում բնակվող տիբեթցիների ժառանգներ) 20 անդամանոց թիմը, որը մաքրում էր լանջը կուտակված աղբից, 4 դի է հայտնաբերել և 11 տոննա աղբ է հավաքել:
Ինչպես պատմել են լեռնագնացները, աղբն ու զոհված ճանապարհորդների մարմինները ձմռանը ձյան տակ են լինում, իսկ ամռանը, երբ ձնհալ է սկսվում, Էվերեստն աղբակույտի է վերածվում, գրում է Lenta.ru-ն Mirror-ի վրա հղումով:
Ըստ շերփերի, լանջերը ծածկված են արտաթորանքով, օգտագործված թթվածնային բալոններով, վնասված վրաններով, ճոպաններով, կոտրված աստիճաններով, պնակներով և պլաստիկ փաթեթավորմամբ:
2019-ին դեպի Էվերեստի գագաթ մագլցման ժամանակաշրջանի մեկնարկից ի վեր 11 ժայռամագլցող է մահացել: