Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հեռանում է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենից»: Նրա պայմանագրի ժամկետը սպառվում է հունիսի 30-ին, ֆուտբոլիստը մտադիր չէ այն երկարացնել:
Ակումբը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստին առաջիկա նախագծերում, գրում է «Կոմերսանտը»:
«Շնորհակալություն բոլորին Փարիզում ապրելու այս հնարավորության համար: Շնորհակալություն այն զգացողությունների համար, որոնք միասին վերապրեցինք»,-ասել է Բուֆոնն իր հերթին:
Դարպասապահը ՊՍԺ էր տեղափոխվել 2018-ին: Այդ ընթացքում ակումբը հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի սուպերգավաթի մրացաշարում և երկրի առաջնությունում: