8 հունիսի 2019 - 12:36 AMT
ԶԼՄ. Իրաքի և ՀՀ միջև ավտոբուսային ուղևորափոխադրումներ կիրականացվեն

Իրաքի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է Իրաքի և Հայաստանի միջև ավտոբուսային ուղևորափոխադրումների մեկնարկի մասին:

Ուղևորափոխադրումներն իրականացվելու են Իրանի տարածքով, հայտնում է Yerkir.am-ը ԻՌՆԱ-ի վրա հղումով:

Առաջին ուղևորափոխադրումն իրականացվելու է՝ հունիսի 8-ին, իրաքյան մի պետական ընկերության միջոցով: Այն դեռեւս կրելու է փորձնական բնույթ: Նախատեսվում է, որ մոտ ապագայում երկու երկրների միջև կհաստատվեն կանոնավոր ավտոբուսային ուղևորափոխադրումներ, որոնց համար տարանցիկ ուղի կծառայի Իրանի տարածքը: