Հունիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 22:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
Օջախի խորությունը եղել է 10 կմ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.250 և արևելյան երկայնության 47.030 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան՝ Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք):
Ըստ նախնական տեղեկության, երկրաշարժը զգացվել է ԱՀ տարածքում` Մարտակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: