Դերասան Վարդան Պետրոսյանը ելույթ կունենա Երևանում «Իմ կիսատ թողած երգը» ներկայացմամբ, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Պետրոսյանն այն կներկայացնի օգոստոսի 28-ին, 29-ին, 30-ին Ստանիսլավսկու անվան թատրոնում։
Վարդան Պետրոսյանը բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել 2017 թվականի մարտին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015-ի սեպտեմբերի 2-ին որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: 2015-ի մայիսին վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի՝ 5 տարվա ազատազրկման վճիռը: