13 օգոստոսի 2002 - 19:54 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԱՐՑԵՐԻՆ
«Ռուսաստանի հայերի միությունը» մտադիր է Մոսկվայում կազմակերպել միջազգային խորհրդաժողով` նվիրված «Աշխարհի հայերը դարերի սահմանագծին եւ միջազգային հարաբերությունների խնդիրները» թեմային: Խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն միջազգային հարաբերություններին, արտաքին քաղաքականությանը, Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական զարգացման առկա վիճակին եւ հեռանկարներին, ինչպես նաեւ հայկական սփյուռքի դերին առնչվող հարցեր: Խորհրդաժողովը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 6-9-ը: