2020 թվականի հունվարի 1-ից Մոսկվան կանցնի աղբի տեսակավորման: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:
2020-ի սկզբին Մոսկվայում հատուկ կոնտեյներներ կտեղադրեն, որոնց շահագործումը կսկսվի հունվարի 1-ից:
«Բազմաբնակարան տների կոնտեյներային հարթակներում հատուկ տարաներ կտեղադրվեն երկրորդական հումքի համար (պլաստիկ, թուղթ, ստվարաթուղթ, մետաղ՝ ալյումինի տարաներ): Մյուս թափոնները նախկինի պես գոյություն ունեցող կոնտեյներում կկուտակվեն»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ, հայտնում է Esquire.ru-ն:
Բնակելի տներից բացի աղբի տեսակավորման կանցնեն նաև սոցիալական ոլորտի հաստատությունները, խանութները, ենթակառուցվածքային այլ օբյեկտներ: