20 հունիսի 2019 - 13:02 AMT
Արամ Գրիգորյանը՝ Ուզբեկստանում ՀՀ դեսպան

Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: