Հոնկոնգում, որտեղ տոնում են Չինաստանի իրավասությանն անցնելու 22-րդ տարեդարձը, ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են եղել: Ցուցարարները փորձել են փողոցներ գրավել կառավարական թաղամասում:
Հուլիսի 1-ի առավոտյան ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են խանգարել այդ օրվա համար ավանդական գործողությանը՝ դրոշների բարձրացմանը, գրում է Deutsche Welle-ն:
Արդյունքում դրոշների բարձրացման արարողությունն անցել է առանց մարդկանց ներկայության, ինչը պատճառաբանվել է վատ եղանակով:
Բողոքի ցույցերը Հոնկոնգում մեկնարկել էին հունիսի 9-ին: Ըստ տարբեր գնահատականների, ցույցերին մինչև մոտ 2 մլն մարդ է մասնակցել:Ցույցերբ ուղղված են օրեսնդրությունը փոխելու կառավարության ծրագրերի դեմ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ենթադրյալ իրավախախտներին արտահանձնել Չինաստան:
Հունիսի 21-ին մի քանի օրվա դադարից հետո վերսկսվել էին բողոքի զանգվածային ակցիաները Հոնկոնգի կենտրոնում: Հազարավոր ցուցարարներ, հիմնականում ուսանողներ, շրջապատել են կառավարական շենքերն ու փակել հարակից փողոցները: