Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց:
Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։ Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: