2 հուլիսի 2019 - 15:17 AMT
ՀՀ ԶՈւ պատվո պահակայինները Մինսկում ռազմական շքերթի կմասնակցեն

ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները կմասնակցեն հուլիսի 3-ին Մինսկում կայանալիք ռազմական շքերթին: Նրանք Մինսկ կմեկնեն Բելառուսի պաշտպանության նախարարի հրավերով:

Ռազմական շքերթը նվիրված է Մինսկի ազատագրման 75-րդ տարեդարձի և Բելառուսի Հանրապետության Անկախության օրվան, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: