Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիրը, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Վարդան Բալայանը ՊԲ գեներալ-մայոր է: Հունիսին Բալայանն ազատվել էր Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: