ՌԴ ՌԾՆ ստորջրյա գիտահետազոտական սարքում 14 նավաստի է զոհվել: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հուլիսի 1-ին Ռուսաստանի տարածքային ջրերում գիտահետազոտական սուզախորքային սարքում, որը նախատեսված է Համաշխարհային օվկիանոսի հատակի և հատակի մերձակա տարածքի ուսումնասիրության համար, կենսաչափական չափումների ժամանակ հրդեհ է բռնկվել»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գերատեսչությունում նշել են, որ հրդեհը վերացվել է թիմի նվիրված աշխատանքի շնորհիվ, սակայն 14 նավաստի մահացել է այրման նյութերից թունավորման հետևանքով: Հետաքննությունը վերահսկում է ՌԾՆ գլխավոր հրամանատարը: