26 սեպտեմբերի 2008 - 19:23 AMT
Թուրքիան եւ Ադրբեջանը վիճարկում են գազի գինը
«Հնարավոր է եւ նրանց կապում են մշակութային կապերն ու մարտավարական հարաբերությունները, բայց երբ գործը հասնում է էներգակրողների արտահանմանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ շոշափվում են բացառապես գործնական շահեր: Երկու երկրները շարունակում են վիճարկել 2010թ. Բաքու-Թբիլսի-Էրզրում խողովակաշարով մատակարարվելիք գազի ծավալն ու գինը»,- գրում է Eurasianet-ը:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ադրբեջանին չի բավարարում այն գինը, որը Թուրքիան ցանկանում է վճարել գազի մատակարարման համար: Մանրամասները, ինչպիսիք են ճշգրիտ գինն ու մատակարարման ծավալները, քննարկման փուլում են գտնվում եւ դեռեւս չեն հրապարակվում: Թուրք-ադրբեջանական բանակցությունների ընթացքում առաջացած բարդությունների մասին հաղորդումները ուղեկցվում են պետությանը ենթակա «Գազպրոմ» ռուսական կոնցեռնի քայլերով, վերջինս ցանկանում է լրջորեն մեծացնել Ադրբեջանից գնվող գազի ծավալները: Տեղեկացված աղբյուրների հաղորդումների համաձայն, ադրբեջանական գազի հազար խորանարդ մետրի համար ռուսական ընկերությունն առաջարկել է 300 դոլլարի կարգի գումար:

Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարը կասպիական ավազանի էներգոռեսուրսների մատակարարման` ռուսական հսկողությունից դուրս ձեւավորվող ցանցի առանցքային մասն է կազմում: Չնայած խողովակաշարի հարցում առկա հակասություններին, Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են քննարկել համատեղ ձեռնարկությունները: Այդպես, օրինակ, սեպտեմբերի 9-ին Թուրքիան եւ Ադրբեջանը հաստատեցին Nabucco խողովակաշարի` արդեն վաղուց ծրագրված նախագծի շուրջ աշխատանքները շարունակելու փոխադարձ նպատակը: