29 սեպտեմբերի 2008 - 14:14 AMT
Հայաստանի հետ սահմանի բացումը կախված է առկա խնդիրների լուծումից
Հայաստանի հետ սահմանի բացումը կախված է առկա խնդիրների լուծումից: Այս մասին Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքերով, Հայաստանի հետ բանակցությունների նպատակը երկխոսություն սկսելն է, ինչը կարող է հանգեցնել խնդիրների լուծմանը: «Եթե այս խնդիրները լուծվեն, մենք կկարողանանք համագործակցել ցանկացած ոլորտում, ներառյալ սահմանի բացումը, հարաբերությունների կարգավորումը եւ լայն տնտեսական համագործակցությունը»,-ասել է Թուրքիայի նախագահը, գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սահմանը երկու երկրների միջեւ փակվել է Անկարայի կողմից 1993թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով: Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահը առաջին անգամ այցելեց Երեւան, ժամանելով դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ կայացած ֆուտբոլային խաղը: Թուրքիան հուսով է, որ ժամանակն է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: