ՌԴ Պետական դուման առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով օդանավակայններում կրկին կվերաբացվեն ծխարանները՝ գրանցված ուղևորների, ավիաընկերությունների աշխատակիցների ու օդանավակայանների աշխատակիցների համար:
«Մենք առաջարկում ենք թույլատրել օդանավակայաններում հատուկ սենյակների հատկացումը, որոնք հագեցած կլինեն օդափոխման հզոր համակարգերով և կպաշտպանեն ծխախոտի ծխից չծխող մարդկանց: Դա մաքուր օդի մասին օրենքն է»,-ասել է «Միասնական Ռուսաստան« խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը, հայտնում է kommersant.ru-ն:
Հիմնավորման մեջ ասվում է, որ օդանավակայանների տարածքում ծխելու արգելքի տարիները ցույց տվեցին, որ այդ որոշումն անարդյունավետ էր: