23 հուլիսի 2019 - 15:18 AMT
Բորիս Ջոնսոնը կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ

Բորիս Ջոնսոնը կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ. նա ընտրվել է երկրի Պահպանողական կուսակցության առաջնորդ, հայտնել է Sky News-ը։

Ջոնսոնը կստանձնի պաշտոնը հուլիսի 24-ից։

Ավելի վաղ՝ 2019 թվականի հունիսին, երկրի գործադիր մարմինը ղեկավարող Թերեզա Մեյը հրաժարական է ներկայացրել Բրեքսիթի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Նա զբաղեցրել է այդ պաշտոնը 2016 թվականից։