27 հուլիսի 2019 - 10:43 AMT
Վայոց ձորի մարզում բարձրորակ ակնաբուժական ծառայություններ կմատուցեն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վայոց ձորի մարզում բարձրորակ ակնաբուժական ծառայություններ կմատուցեն։

«Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց Ձորի մարզը բարձրորակ ակնաբուժական ծառայություններով, ներառյալ աչքի վիրահատությունները», - գրել է նախարարը։

Նա հայտնել է, որ նաև որոշել են՝ մասնագետների համատեղ այցելություններ կարվեն Վայոց Ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական և ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար։