30 հուլիսի 2019 - 11:18 AMT
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը պատրաստ է ցուցմունք տալ Սաուդյան Արաբիայի դեմ

Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհի կազմակերպիչներից մեկը՝ Հալիդ Շեյխ Մուհամեդը, պատրաստ է հանդես գալ դատարանում և պաշտպանել ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների հարազատների հայցը Սաուդյան Արաբիայի դեմ: Նա ակնկալում է, որ փոխարենն իշխանություններն իր դեմ մահապատիժ չեն կիրառի:

Այդպիսի առաջարկով ահաբեկչի նամակը դատարան են ներկայացրել հայց հարուցած հարազատների և որոշ ընկերությունների փաստաբանները, որոնք մտադիր են փոխհատուցումներ ստանալ Էր Ռիադից, հայտնել է The Wall Street Journal-ը:

Հայցվորները Սաուդյան Արաբիային մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեչական կազմակերպության ֆինանսավորման և աջակցության մեջ:

«Ալ Քաիդան» էր կազմակերպել ահաբեկչական գործողությունը, երբ մարդատար ինքնաթիռները զավթած ահաբեկիչները դրանք ուղղել են Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի և Պենտագոնի շենքերի վրա: Ահաբեկչության հետևանքով ավելի քան 3000 մարդ է զոհվել: