3 օգոստոսի 2019 - 15:27 AMT
Բաքվում կսկսեն հայոց լեզու, գրականություն ու պատմություն ուսումնասիրել

Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը մտադիր է հայագիտության բաժին բացել, որտեղ կուսումնասիրեն հայոց լեզու, գրականություն ու պատմություն:

«Մենք պետք է բազմակողմանի ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում նրա քաղաքականությունը, էկոնոմիկան, պատմությունը, գրականությունը: Մենք նաև մտադիր ենք կենտրոնում հայոց լեզվի դասընթացնել բացել: Ադրբեջանում քիչ են հայերեն իմացող մասնագետները»,-հայտարարել է կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը, գրում է «ԱզերԹաջը»:

Ըստ նրա, մի շարք հետազոտություններ են կատարվում, կապված ղարաբաղյան հակամարտության հետ:

«Մեր նպատակն է հակամարտության իրողությունները ներկայացնել համաշխարհային հանրությանը, մասնավորապես, միջազգային փորձագետներին, սերտ համագործակցություն հաստատել նրանց հետ»,-ասել է Շաֆիևը: