ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելիս կնոջ պայուսակ են գտել, որի մեջ եղել է $1600, ոսկյա և արծաթյա զարդեր։
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները պարզել են պայուսակի տիրոջ ինքնությունն ու կնոջը հրավիրել բաժին։
Պայուսակն ամբողջ պարունակությամբ, վերադարձվել է նրան, հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից: