9 օգոստոսի 2002 - 21:12 AMT
ԲԱՔՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲՈՅԿՈՏԵԼ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեմ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների անցկացմանը: Մասնավորապես, Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել «Լեռնային Ղարաբաղում բնակվող հայազգի քաղաքացիներին, կամք դրսեւորել եւ վճռականորեն ասել ոչ նրանց, ովքեր ներգրավում են իրենց «նախագահական ընտրություններ» կոչվող ակցիայում»: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ այն ժամանակ, երբ շարունակվում են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ խաղաղ բանակցությունները, «Ղարաբաղի անօրինական իշխանությունների ընտրությունների անցկացումը» գնահատվում է, որպես մարտահրավեր` միջազգային իրավական նորմերին եւ կազմակերպություններին: