2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 8200-ով։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, եթե երկրի մշտական բնակիչների թիվը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2,969,800, ապա ընթացիկ տարում այդ թիվը կազմել է 2․961,600 մարդ։
2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակվել է 2,979,900 մարդ․ այսինքն՝ 2018-ի նույն ժամանակահատվածի դրությամբ երկիրը լքել է 10․100 մարդ։