13 օգոստոսի 2019 - 17:38 AMT
ՊԵԿ. Հին սերնդի ՀԴՄ-ների սերվերը կթարմացվի

Օգոստոսի 13-ին ժամը՝ 17։00-ից 23։00-ն ընկած ժամանակահատվածում կապի և տեխնիկական պայմանների բարելավման նպատակով կատարվելու են հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերի թարմացման աշխատանքներ, հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։

Միաժամանակ` ՊԵԿ-ը տեղեկացնում է տնտեսվարող սուբյեկտներին, որ կատարվելիք աշխատանքների արդյունքում նշված ժամանակահատվածում հնարավոր է առաջանան կապի ժամանակավոր խափանումներ, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: