ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը Արցախին մոտ 2.9 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի՝ Պաշտպանության բանակի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
Նա նշել է, որ մտադիր են լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները։
«Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները», - ասել է վարչապետը: