Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային՝ 3-8 մ/վ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում՝ oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին Երևանում +39 կլինի: