9 օգոստոսի 2002 - 19:25 AMT
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ԿՀԵՏԵՒԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Լեռնային Ղարաբաղ է ժամանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում, Քոքսը ներկա կլինի Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին, որպես միջազգային դիտորդ: Նշենք, որ նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում կկայանան օգոստոսի 11-ին: