28 օգոստոսի 2019 - 10:23 AMT
Արցախում 2385 երեխա կգնա առաջին դասարան. Յուրաքանչյուրին 20,000 դրամ կհատկացվի

Արցախում 2019-2020 ուսումնական տարում առաջին դասարան է հաճախելու 2385 աշակերտ: Այդ մասին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նա նշել է, որ ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից առաջին դասարան հաճախող յուրաքանչյուր աշակերտի տրամադրվում է 20,000 դրամ:

Տրամադրվող գումարները ծնողները կարղ են ստանալ համապատասխան կրթական հաստատություններից:

2018-2019 ուսումնական տարում Արցախի Հանրապետության 217 դպրոցներում հնչելու է «Առաջին զանգը»: