Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին նիստում կարող է 30-100 օրինագիծ քննարկել: Այդ մասին հայտնել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից ընտրված պատգամավոր Յուրի Կամիլչուկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի վրա հղումով:
Նորընտիր Ռադան օգոստոսի 29-ին հանդիսավոր նիստ կգումարի, որտեղ պատգամավորները երդում կտան, կձևավորվեն խմբակցությունները, կոմիտեներն ու նախագահությունը: Դրանից հետո կսկսվի խորհրդարանի առաջին նստաշրջանը, որի ընթացքում, ինչպես ակնկալվում է կնշանակվի նոր վարչապետն ու կձևավորվի կառավարության կազմը:
«Օգոստոսի 30-ին քննարկելու ենք օրինագծերը, որոնք առաջնային են: Շանս կա, որ կընդունենք 30-ից ավելի, իսկ հնարավոր է, նույնիսկ 100 օրինագիծ: Տեսնենք: Տեխնիկապես դա հնարավոր է, քվեարկությունը բավականին արագ է անցնում»,-ասել է նա: