29 օգոստոսի 2019 - 15:15 AMT
$6 մլն՝ Երևանի լեդային լուսավորությանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ $6․064 մլն կհատկացվի Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի իրականացմանը։

Դրա շրջանակում մայրաքաղաքի թվով 28 փողոցում կփոխվեն կամ կամրացվեն լուսավորության հենասյուները, առկա վերգետնյա մալուխները կանցկացվել ստորգետնյա կապուղիներով, առկա լուսատուները կփոխարիվեն LED տիպի լուսատուներով:

Նախատեսվում է 28 փողոցում մոտ 4400 լուսատուները փոխարինել մոտ 2200 LED տիպի լուսատուներով, ստեղծել հուսալի լուսավորության ցանց, ապահովել էլեկտրաէներգիայի խնայողություն, ներդնել արտաքին լուսավորության ցանցի հեռակառավարման համակարգ:

Նշված աշխատանքների համար 2019 թվականի հունվարի 11-ին կնքվել է պայմանագիր։