29 օգոստոսի 2019 - 16:04 AMT
Sinquefield Cup․ Արոնյանը վերջին տեղով է ավարտել ելույթները

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը վերջին տեղն է գրավել ԱՄՆ Սենթ Լուիսում ավարտված շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում:

Վերջին տուրում նա սև խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի (ԱՄՆ) հետ: Պարտիան ավարտվել է ոչ ոքի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Շախմատիստները վաստակել են 4,5-ական միավոր ու զբաղեցրել վերջին 2 տեղերը։

6,5-ական միավորով առաջին տեղը կիսել են Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) ու չինացի Դին Լիրենը: Հաղթողը կորոշվի թայ-բրեյքում։ 6 միավորով 3-4-րդ տեղերը կիսել են Վիշվանաթան Անանդն (Հնդկաստան) ու Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)։