31 օգոստոսի 2019 - 10:50 AMT
ՃՏՊ Վրաստանում. Տուժել է 19 մարդ, այդ թվում ՀՀ քաղաքացիներ

Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք Ford Transit և BMW մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: