16 հոկտեմբերի 2008 - 13:14 AMT
Իլհամ Ալիեւը վերընտրվել է նախագահի պաշտոնում
Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Ըստ նախնական հաշվարկների, «Ենի Ադրբեջան» կուսակցությունից Ադրբեջանի նախագահության թեկնածու Իլհամ Ալիեւը հավաքել է ընտրողների քվեների 89, 04 տոկոսը: Իղբալ Աղազադեն հավաքել է քվեների 2,40 տոկոսը, Գուդրադ Հասանգուլիեւը` 2,22 տոկոս, Ղուլամհուսեյն Ալիբեյլին` 2,18 տոկոս, Ֆուադ Ալիեւը` 0,74 տոկոս եւ Հաֆիզ Հաջիեւը` 0,61 տոկոս: Այսպիսով Իլհամ Ալիեւը երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվեց Ադրբեջանի նախագահ: