Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է իտալական «Ռոմա»: Կիսապաշտպանն արդեն առաջին բառերն է ասել որպես նոր ակումբի անդամ:
«Ինձ համար սա նոր էջից սկսելու գերազանց շանս է: «Ռոման» լավ ակումբ է, ես շատ բան գիտեմ ակումբի մասին և կարծում եմ, որ միասին մենք կկարողանանք հասնել նպատակներին»,-ասել է Մխիթարյանը, գրում է «Ռոմայի» պաշտոնական էջը:
Նոր թիմում Մխիթարյանը կխաղա 77 համարի տակ:
«Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում» նրա թիվը 7-ն էր: