Ծանր հիվանդությունից հետո 95 տարեկանում մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ իր աղբյուրներին հղումով, քաղաքական գործիչը մահացել է Սինգապուրում, որտեղ գտնվում էր բուժման նպատակով:
Մուգաբեն Զիմբաբվեի վարչապետի պաշտոնը ստանձնել է 1980 թվականին՝ երկրի անկախության հռչակումից հետո: 7 տարի անց նա լուծարել է այդ պաշտոնը և իրեն երկրի նախագահ հռչակել:
Մուգաբեն 6 անգամ վերընտրվել է Զիմբաբվեի նախագահի պաշտոնում և պաշտոնավարել է 30 տարի: Մուգաբեն հրաժարական է տվել 2017 թվականի հեղափոխությունից հետո: