10 սեպտեմբերի 2019 - 13:56 AMT
ՃՏՊ դեպքում հնարավոր կլինի ԱՊՊԱ-ի չսպասել, եթե տեսախցիկներ կան

Ազգային ժողով նոր նախագիծ է ներկայացվել որով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, եթե մոտակայքում կան տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսել են վթարը, այլևս պարտադիր չի լինի սպասել ավտոտեսուչներին և ԱՊՊԱ մասնագետներին։

Այս կարգավորումը ներառված է օրենսդրական նոր նախագծում, հայտնում է Shantnews-ը:

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը բացատրել է, որ եթե վթարի վայրում տեսանկարահանող սարք լինի, ապա իրենց մասնագետները վթարի պահի տեսանյութը կուղարկեն ԱՊՊԱ գործակալություններին, իսկ վարորդները կհեռացնեն մեքենաները՝ ազատելով ճանապարհը և թույլ չտալով խցանում։

Քոչարյանը տեղեկացրել է, որ այդ ամենն ավելի հեշտացնելու համար հնարավոր է ավելանան տեսախցիկները, բայց ոչ թե խախտումներ արձանագրելու, այլ հենց նման դեպքերը ֆիքսելու, անվտանգությունն ապահովելու նպատակով։