7 հուլիսի 2003 - 23:49 AMT
ՊԱՐՏՔԸ ԹՈՒՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՐԻ ՕԳՈՍՏՈՍԻՆ
2003 թվականի օգոստոսին Հայաստանը կմարի իր պարտքը Թուրքմենստանին` մատակարարված բնական գազի դիմաց: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, համաձայն միջպետական համաձայնագրի 12,7 մլն դոլարի հասնող պետական պարտքը պետք է մարվի մինչեւ 2004 թվականի հուլիսը: Պարտքի մի մասը մարվել է անցյալ եւ այս տարիների ընթացքում: Նախարարը նշել է, որ 1994-1996 թվականներին Թուրքմենստանից մատակարարված գազի գծով կուտակված պարտքն ամբողջությամբ մարվում է ապրանքային ծածկույթով: