21 հոկտեմբերի 2008 - 17:56 AMT
Երեւանի կոնյակի գործարանը Ռուսաստանի նախագահին կոնյակի անվանական տակառ է նվիրել
Հոկտեմբերի 20-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի կոնյակի գործարան: Այդ մասին PanARNENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները շրջայց են կատարել գործարանում, այցելել են հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթացել են աշխարհում հայտնի ամենահեղինակավոր հայկական կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրի ղեկավար` Դմիտրի Մեդվեդ-ը կանգ է առել նա- «Խաղաղության տակառի» մոտ, որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, տակառը կոչվում է «խաղաղության», քանի որ այն կբացվի այն օրը, երբ վերջնականապես կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:

Նախագահն իր ստորագրությունն է թողել նա- գործարանի հուշագրքում: Ըստ ավանդույթի, Եր-անի կոնյակի Գործարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդ-ին նվիրել է անվանական տակառ: