Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանատունը։
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձր երկնաքերն է, շահագործման է հանձնվել 2010-ին: Դրա բարձրությունը 829 մ է։
Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ն անկախության 28-րդ տարեդարձն է տոնելու։