23 հոկտեմբերի 2008 - 16:22 AMT
Բավականին մեծ է այն հայազգի ռուսաստանցիների թիվը, որոնք ցանկանում են
Հայաստանի քաղաքացիություն ստանալ
Ռուսաստանի հարավում բնակովղ հայերը արձագանքել են որպես երկրորդ քաղաքացիություն Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությանը եւ մի քանի տասնայկ մարդիկ արդեն դարձել են ՀՀ քաղաքացիներ: Այս մասին, ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հայտարարել է ՌԴ Հարավային Դաշնային Մարզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը:
Ըստ հայ դիվանագետի, Հայաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող հայազգի ռուսաստանցիների թիվը շատ ավելի մեծ է, սակայն գործընթացը բոլորովին վերջերս է սկսվել եւ այն բավականին բարդ է: «Գլխավորն այն է, որ Հայաստանը կարողացավ, դրսեւորելով քաղաքական կամք եւ ուժ, փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ հանուն Հայաստանից դուրս բնակվող հայրենակիցների: Գործընթացը սկսվել է եւ դա ուրախալի է»,-ասել է Արարատ Գոմցյանը: