Սեպտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը, հայտնում է «Առավոտը»:
Սեպտեմբերի 24-ին Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանի պաշտպաններ Լևոն Բաղդասարյանն ու Արսեն Մկրտչյանը կրկին միջնորդել էին նրան գրավի դիմաց ազատ արձակել:Դատախազ Վահե Դոլմազյանն առարկել է՝ պատճառաբանելով, որ միջնորդությունում ընդամենը վկայակոչվում են Նորբերտ Ավետյանի զեկույցից որոշ դրվագներ և հղում կատարվում նաև տեղական մասնագետին, իսկ նոր բան չկա:
Լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախկին նախագահ, գեներալՄանվել Գրիգորյանիառողջական վիճակի վերաբերյալ մտահոգություն է հայտնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ես առհասարակ մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով մեղադրյալի աթոռին գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, հայտնում է «Առավոտը»:
«Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ և բոլոր երկրապահների համար»,-նշել է Դավիթ Տոնոյան:
Սեպտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը: