ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, ոչ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին, հայտնում է Aysor.am-ը:
«ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին», - նշել է Նաղդալյանը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը` հաշվի առնելով գործընկերների բազմաթիվ դիմումները, հայտարարություն էր տարածել Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելությունների կարգի մասին, վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունը։Կիևը զգուշացրել էր իր քաղաքացիներին՝ Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։
Պաշտոնական Կիևի հայտարության մեջ նշված է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, համապատասխանաբար, Ադրբեջանին և Վրաստանին պատկանելության մասին։