Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը ժամանել է Հայատան մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology, WCIT):
Արդեն Երևանում Քարդաշյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբոլոգում՝ նշելով, որ ուրախ է լինել Հայաստանում: «Գիշերվա գրեթե ժամը 3-ն է և ես չեմ կարողանում քնել: Շատ ուրախ եմ այստեղ լինել և տեսնել ձեզանից յուրաքանչյուրին»,-գրել է Քարդաշյանը:
Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: