ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետևիր, արի՛ Երևան» ստեղծագործության հիման վրա ստեղծվող տեսահոլովակի նկարահանումներին, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Նկարահանման աշխատանքները սկսվել են՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դրվագները նկարահանվել են հոկտեմբերի 10-ի առավոտյան:
Սա այն ստեղծագործությունն է, որը Մանսուրյանը գրել է Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: «Հետևիր, արի՛ Երևան» երգի տեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:
Նվագախմբի կատարմամբ ստեղծագործությունն արդեն ամբողջական ձայնագրված է «Էրեբունի-Երևան-2801» տոնակատարությունների շրջանակում: Նկարահանումներին մասնակցում են 300-ից ավելի երաժիշտ կատարողներ: